Անցնել բովանդակությանը

Հոդված 151

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 151

Քաղաքականությունն արտադրության բնագավառում

1. ա) Չհակասելով 150-րդ հոդվածում նշված նպատակներին և նշված հոդվածի «ը» ենթակետի դրույթների իրականացման նպատակով՝ Մարմինը, գործելով գոյություն ունեցող խորհրդաժողովների կամ այնպիսի նոր պայմանավորվածությունների կամ համաձայնագրերի միջոցով, որոնք կարող են տեղին լինել, և որոնց մասնակցում են բոլոր շահագրգիռ կողմերը, ներառյալ ինչպես արտադրողները, այնպես էլ սպառողները, պետք է ձեռնարկի միջոցներ, որոնք անհրաժեշտ են այն հումքային ապրանքների շուկաների աճին, արդյունավետությանը և կայունությանը նպաստելու համար, որոնք արտադրվում են Շրջանում արդյունահանվող օգտակար հանածոներից՝ այնպիսի գներով, որոնք շահավետ են արտադրողների համար և արդարացի սպառողների համար: Բոլոր մասնակից պետությունները պետք է համագործակցեն այդ նպատակով:

բ) Մարմինը իրավունք ունի մասնակցելու հումքային ապրանքների հարցերով ցանկացած խորհրդաժողովի, որը վերաբերում է նշված հումքային ապրանքներին, և որին մասնակցում են բոլոր շահագրգիռ կողմերը, ներառյալ ինչպես արտադրողները, այնպես էլ սպառողները: Մարմինը իրավունք ունի մասնակցելու այդ խորհրդաժողովների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին կամ համաձայնագրերին: Մարմնի մասնակցությունը այդ պայմանավորվածություններին կամ համաձայնագրերին համապատասխան ստեղծված ցանկացած մարմնի պետք է կապված լինի Շրջանում ծավալված արտադրության հետ և իրականացվի այդ մարմնի համապատասխան կանոնների համաձայն:

գ) Մարմինը, սույն կետում նշված պայմանավորվածություններին կամ համաձայնագրերին համապատասխան, իր պարտավորությունները պետք է կատարի այնպես, որ ապահովի դրանց միատեսակ և ոչ խտրական իրագործումը Շրջանում համապատասխան օգտակար հանածոների ամբողջ հանույթի նկատմամբ: Ընդ որում, Մարմինը պետք է գործի այնպես, որ նրա գործունեությունը համապատասխանի գործող պայմանագրերի և Ձեռնարկության՝ հաստատված աշխատանքային պլանների պայմաններին:

2. ա) 3-րդ կետում նշված միջանկյալ ժամանակահատվածի ընթացքում արդյունաբերական արտադրությունը, հաստատված աշխատանքային պլանին համապատասխան, չպետք է սկսվի, քանի դեռ աշխատանքների կատարողը Մարմնին չի ներկայացրել հայտ և նրանից չի ստացել արտադրության համար թույլտվություն: Արտադրության թույլտվության վերաբերյալ այդպիսի հայտը չի կարող ներկայացվել, և այդպիսի թույլտվություն չի կարող տրվել այդ աշխատանքային պլանին համապատասխան արդյունաբերական արտադրությունը սկսելու ծրագրված ժամկետից հինգ տարուց շուտ, եթե միայն Մարմնի նորմերում, կանոններում և ընթացակարգերում չի սահմանվում այլ ժամկետ՝ հաշվի առնելով նախագծի մշակման բնույթը և ժամանակը:

բ) Արտադրության թույլտվության վերաբերյալ հայտում աշխատանքների կատարողը պետք է նշի նիկելի տարեկան քանակը, որը ծրագրվում է արդյունահանել հաստատված աշխատանքային պլանին համապատասխան: Հայտը պետք է ներառի այն ծախսերի ժամանակացույցը, որոնք պետք է կատարվեն աշխատանքները կատարողի կողմից այդ թույլտվությունը ստանալուց հետո, և որոնք հաշվարկված են ողջամիտ կերպով, որպեսզի նրան հնարավորություն տան ժամանակին սկսել արդյունաբերական արտադրությունը:

գ) «ա» և «բ» ենթակետերի նպատակների համար Մարմինը պետք է սահմանի համապատասխան պահանջներ 3-րդ Հավելվածի 17-րդ հոդվածի համաձայն աշխատանքների կատարման վերաբերյալ:

դ) Մարմինը պետք է արտադրության թույլտվություն տա արտադրության պահանջվող մակարդակի համար, եթե այդ մակարդակի և արդեն հաստատված մակարդակների գումարը չի գերազանցում նիկելի արտադրության վերին սահմանը, որը հաշվարկվել է 4-րդ կետի համաձայն այդ թույլտվությունը տալու տարում, ծրագրվող արտադրության ցանկացած տարվա ընթացքում, որը մտնում է միջանկյալ ժամանակահատվածի մեջ:

ե) Տրված արտադրության թույլտվությունը և հաստատված հայտը դառնում են հաստատված աշխատանքային պլանի մասը:

զ) Եթե արտադրության թույլտվության վերաբերյալ աշխատանքներ կատարողի հայտը մերժվում է համաձայն «դ» ենթակետի, նա կարող է ցանկացած ժամանակ նորից այդպիսի հայտ ներկայացնել Մարմնին:

3. Միջանկյալ ժամանակահատվածը սկսվում է այն տարվա հունվարի 1-ից հինգ տարի առաջ, որի ընթացքում, համաձայն աշխատանքային պլանի, ծրագրվում է սկսել առաջին արդյունաբերական արտադրությունը: Եթե առաջին արդյունաբերական արտադրությունը հետաձգվում է մինչև նախապես ծրագրված տարվան հաջորդող ժամանակահատվածը, ապա միջանկյալ ժամանակահատվածի սկիզբը և արտադրության նախնական հաշվարկված վերին սահմանը համապատասխանաբար փոփոխվում են: Միջանկյալ ժամանակահատվածը տևում է 25 տարի կամ մինչև 155-րդ հոդվածում նշված Դիտարկման խորհրդաժողովի ավարտը կամ մինչև 1-ին կետում նշված նոր պայմանավորվածությունների կամ համաձայնագրերի ուժի մեջ մտնելու օրը՝ կախված նրանից, թե որ ժամկետն ավելի շուտ կգա: Մարմինը միջանկյալ ժամանակահատվածի մնացած մասի ընթացքում կրկին կօգտվի սույն հոդվածում նախատեսված լիազորություններից, եթե լրացել է նշված պայմանավորվածությունների կամ համաձայնագրերի գործողության ժամկետը, կամ եթե դրանք որևէ պատճառով դարձել են անվավեր:

4. ա) Միջանկյալ ժամանակահատվածի ցանկացած տարվա համար արտադրության վերին սահմանը իրենից ներկայացնում է.

i) «բ» ենթակետին համապատասխան՝ առաջին արդյունաբերական արտադրության տարվան անմիջապես նախորդող տարվա և միջանկյալ ժամանակահատվածի սկզբին անմիջապես նախորդող տարվա համար հաշվարկվող՝ նիկելի սպառման միտումների գծի մեծությունների միջև տարբերության, և

ii) «բ» ենթակետին համապատասխան՝ այն տարվա, որի համար կիրառվում է արտադրության թույլտվությունը և առաջին արդյունաբերական արտադրության տարվան անմիջապես նախորդող տարվա համար հաշվարկվող՝ նիկելի սպառման միտումների գծի մեծությունների միջև տարբերության վաթսուն տոկոսի գումարը:

բ) «ա» ենթակետի նպատակների համար.

i) նիկելի արտադրության վերին սահմանի հաշվարկման համար օգտագործվող միտումների գծի մեծություններ են հանդիսանում նիկելի տարեկան սպառման միտումների գծի մեծությունները, որոնք հաշվարկված են այն տարվա համար, որում տրվում է արտադրության թույլտվությունը: Միտումների գիծը կառուցվում է վերջին 15-ամյա ժամանակահատվածի ընթացքում նիկելի փաստացի սպառման լոգարիթմերի գծային ռեգրեսիայի հիման վրա, որի վերաբերյալ կան այդպիսի տվյալներ. ընդ որում, ժամանակը հանդիսանում է անկախ փոփոխական մեծություն: Այդպիսի գիծը կոչվում է միտումների սկզբնական գիծ,

ii) եթե միտումների սկզբնական գծի աճի տարեկան նորմը 3 տոկոսից պակաս է, ապա նրա փոխարեն «ա» ենթակետում նշված մեծությունների որոշման համար օգտագործվող միտումների գիծ է համարվում այն գիծը, որն անցնում է միտումների այն սկզբնական գծի վրա գտնվող կետով, որն արտահայտում է համապատասխան 15-ամյա ժամանակահատվածի առաջին տարվա համար մեծությունը և աճում է տարեկան 3 տոկոսով: Սակայն միջանկյալ ժամանակահատվածի ցանկացած տարվա համար սահմանված արտադրության վերին սահմանը ոչ մի դեպքում չի կարող գերազանցել այդ տարվա համար միտումների սկզբնական գծի վրայի մեծության և միջանկյալ ժամանակահատվածի սկզբին անմիջապես նախորդող տարվա համար միտումների սկզբնական գծի վրայի մեծության միջև տարբերությունը:

5. Մարմինը պետք է Ձեռնարկությանը նրա սկզբնական արտադրության համար ցուցանիշ վերապահի 38000 մետրական տոննայի չափով արտադրության գոյություն ունեցող վերին սահմանից, որը հաշվարկվում է 4-րդ կետի համաձայն:

6. ա) Աշխատանքներ կատարողը կարող է ցանկացած տարի 8 տոկոսով կամ դրանից պակաս չափով գերազանցել բազմամետաղ հանքամարմիններից հանքային պաշարների արտադրության տարեկան այն մակարդակը, որը նշված է նրան տրված արտադրության թույլտվության մեջ՝ պայմանով, որ արտադրության ընդհանուր ծավալը չի գերազանցում թույլտվության մեջ նշված ծավալը: Ցանկացած տարի 8 տոկոսից ավելի և մինչև 20 տոկոս գերազանցելու ցանկացած դեպքի կամ առաջին տարում կամ հաջորդ տարիներին իրար հաջորդող երկու տարիների ընթացքում, երբ տեղի է ունենում գերազանցումը, գերազանցման ցանկացած դեպքի կապակցությամբ պետք է բանակցություններ վարվեն Մարմնի հետ, որը կարող է պահանջել, որ աշխատանքներ կատարողը ստանա արտադրության լրացուցիչ թույլտվություն, որը կնախատեսի լրացուցիչ արտադրություն:

բ) Այդպիսի լրացուցիչ արտադրության թույլտվության վերաբերյալ հայտերը Մարմնի կողմից քննարկվում են միայն այն աշխատանքները կատարողների քննության չառնված բոլոր հայտերի վերաբերյալ որոշումներ ընդունելուց հետո, որոնք դեռ չեն ստացել արտադրության թույլտվություն, և պատշաճ կերպով հաշվի առնելով այլ հնարավոր հայտ ներկայացնողներին: Մարմինը պետք է ղեկավարվի միջանկյալ ժամանակահատվածի ցանկացած տարում արտադրության վերին սահմանի հիման վրա թույլատրված արտադրության ընդհանուր ծավալի չգերազանցման սկզբունքով: Նա չպետք է արտադրության թույլտվություն տա տարեկան 46500 մետրական տոննա նիկելից ավելի՝ ցանկացած աշխատանքային պլանով:

7. Այլ մետաղների արտադրության մակարդակները, ինչպիսիք են պղինձը, կոբալտը և մանգանը, որոնք ստացվում են արտադրության թույլտվությանը համապատասխան արդյունահանվող բազմամետաղ հանքամարմիններից, չպետք է գերազանցեն այն մակարդակները, որոնց հնարավոր կլիներ հասնել, եթե աշխատանքներ կատարողը, սույն հոդվածին համապատասխան, այդ հանքամարմիններից ստանար նիկելի առավելագույն քանակություն: Մարմինը, 3-րդ Հավելվածի 17-րդ հոդվածին համապատասխան, պետք է սահմանի սույն կետի կատարման համար նորմեր, կանոններ և ընթացակարգեր:

8. Անարդարացի տնտեսական պրակտիկայի հետ կապված իրավունքներն ու պարտականությունները, որոնք բխում են համապատասխան բազմակողմ առևտրային համաձայնագրերից, պետք է կիրառվեն Շրջանում օգտակար հանածոների հետախուզման և շահագործման նկատմամբ: Սույն դրույթին համապատասխան ծագող վեճերը կարգավորելիս այդ բազմակողմ առևտրային համաձայնագրերի կողմ հանդիսացող մասնակից պետությունները պետք է դիմեն այդ համաձայնագրերում նախատեսված վեճերի կարգավորման ընթացակարգերին:

9. Մարմինն իրավունք ունի սահմանափակել Շրջանում օգտակար հանածոների արդյունահանման մակարդակը, բացի այն օգտակար հանածոներից, որոնք ստացվում են բազմամետաղ հանքամարմիններից, այդպիսի պայմաններին համապատասխան և այնպիսի մեթոդներ կիրառելով, որոնք կարող են անհրաժեշտ լինել 161-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան կանոններ ընդունելու միջոցով:

10. Տնտեսական պլանային հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա Խորհրդի կողմից տրված հանձնարարականով Ասամբլեան պետք է սահմանի փոխհատուցման համակարգ կամ ձեռնարկի այլ միջոցներ, որոնք նպաստում են այն զարգացող պետությունների տնտեսության հարմարեցմանը, որոնց արտահանումից ստացվող դրամական մուտքերի կամ տնտեսության համար օգտակար հանածոների համապատասխան տեսակի գնի իջեցման կամ օգտակար հանածոների այդ տեսակի արտահանման ծավալի կրճատման արդյունքում ստեղծվել են լուրջ բացասական հետևանքներ, այդպիսի իջեցմանը կամ կրճատմանը այն չափով, որ չափով դրանք պայմանավորված են Շրջանում իրականացվող գործունեությամբ, ներառյալ այդ նպատակով համագործակցությունը մասնագիտացված հիմնարկների և այլ միջազգային կազմակերպությունների հետ: Մարմինը համապատասխան խնդրանքի առկայության դեպքում պետք է ուսումնասիրի այն պետությունների խնդիրները, որոնք հավանաբար կարող են ավելի շատ տուժել, նպատակ ունենալով նվազագույնի հասցնել նրանց դժվարությունները և օժանդակություն ցույց տալ տնտեսության հարմարեցման գործում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։