Հոդված 152
Հոդված 152
Մարմնի կողմից իր լիազորությունների և գործառույթների իրականացումը
1. Իր լիազորությունները և գործառույթներն իրականացնելիս, այդ թվում՝ Շրջանում գործունեության իրականացման համար հնարավորություններ տրամադրելիս, Մարմինը պետք է խուսափի խտրականությունից:
2. Այնուամենայնիվ, թույլատրելի է համարվում հատուկ ուշադրությունը զարգացող պետություններին, այդ թվում՝ հատուկ ուշադրությունն այն զարգացող պետություններին, որոնք չունեն ելք դեպի ծով կամ գտնվում են աշխարհագրական առումով անբարենպաստ դիրքում, ինչը հատուկ նախատեսված է սույն մասում: