Անցնել բովանդակությանը

Հոդված 153

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 153

Հետախուզման և շահագործման համակարգը

1. Շրջանում գործունեությունը կազմակերպվում, իրականացվում և վերահսկվում է Մարմնի կողմից, ամբողջ մարդկության անունից՝ սույն հոդվածին, ինչպես նաև սույն մասի ու դրան վերաբերող Հավելվածներին համապատասխան այլ դրույթներին և Մարմնի նորմերին, կանոններին և ընթացակարգերին համապատասխան:

2. Շրջանում գործունեությունը պետք է իրականացվի, ինչպես դա նախատեսվում է 3-րդ կետում,

ա) Ձեռնարկության, և

բ) Մարմնի հետ համատեղ մասնակից պետությունների, կամ պետական ձեռնարկությունների, կամ եթե կա մասնակից պետությունների երաշխավորությունը, նրանց ազգային պատկանելությունն ունեցող կամ նրանց քաղաքացիների արդյունավետ վերահսկողության տակ գտնվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, կամ վերը նշվածների ցանկացած խմբի կողմից, որոնք համապատասխանում են սույն մասում և 3-րդ Հավելվածում նախատեսված պահանջներին:

3. Շրջանում գործունեությունը պետք է իրականացվի պաշտոնական գրավոր աշխատանքային պլանին համապատասխան, որը կազմվում է 3-րդ Հավելվածին համաձայն և հաստատվում է Խորհրդի կողմից՝ Իրավաբանական և տեխնիկական հանձնաժողովի կողմից դրա քննարկումից հետո: Եթե Շրջանում գործունեությունն իրականացվում է 2-րդ «բ» կետում նշված սուբյեկտների կողմից այնպես, ինչպես դա թույլատրվում է Մարմնի կողմից, այդ աշխատանքային պլանը, 3-րդ Հավելվածի 3-րդ հոդվածին համապատասխան, պետք է ունենա պայմանագրի ձև: Այդպիսի պայմանագրերը կարող են նախատեսել, 3-րդ Հավելվածի 11-րդ հոդվածին համապատասխան, համատեղ միջոցառումների իրականացում:

4. Մարմինը Շրջանում իրականացվող գործունեության նկատմամբ պետք է իրականացնի այնպիսի վերահսկողություն, որն անհրաժեշտ է սույն մասի և դրան վերաբերող Հավելվածների համապատասխան դրույթների, Մարմնի նորմերի, կանոնների և ընթացակարգերի, ինչպես նաև 3-րդ կետին համապատասխան հաստատված աշխատանքային պլանների պահպանման ապահովման համար: Մասնակից պետությունները պետք է աջակցեն Մարմնին՝ 139-րդ հոդվածին համապատասխան ձեռնարկելով պահպանման ապահովման բոլոր անհրաժեշտ միջոցները:

5. Մարմինն իրավունք ունի ցանկացած ժամանակ ձեռնարկել սույն մասում նախատեսված ցանկացած միջոց վերջինիս դրույթների պահպանման ապահովման և սույն մասին համապատասխան կամ ցանկացած պայմանագրով իրեն տրված վերահսկողության ու կարգավորման գործառույթների իրականացման համար: Մարմինն իրավունք ունի ստուգելու Շրջանում գտնվող բոլոր սարքերը, որոնք օգտագործվում են Շրջանում իրականացվող գործունեության հետ կապված:

6. 3-րդ կետին համապատասխան կնքված պայմանագիրը պետք է նախատեսի պայմանագրի կողմի իրավունքների երաշխիքներ: Դրան համապատասխան՝ պայմանագիրը չի կարող վերանայվել, կասեցվել կամ դադարեցվել այլ կերպ, քան 3-րդ Հավելվածի 18-րդ և 19-րդ հոդվածներին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։