Հոդված 154
Հոդված 154
Պարբերական դիտարկում
Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու պահից յուրաքանչյուր հինգ տարին մեկ Ասամբլեան պետք է իրականացնի ընդհանուր և սիստեմատիկ դիտարկում, որպեսզի պարզի, թե ինչպես է գործնականում իրականացվում սույն Կոնվենցիայով սահմանված՝ Շրջանի միջազգային ռեժիմը: Այդ դիտարկման արդյունքում Ասամբլեան, սույն մասի և դրան վերաբերող Հավելվածների դրույթներին ու ընթացակարգերին համապատասխան, կարող է ձեռնարկել կամ այլ մարմիններին հանձնարարել ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն կտան կատարելագործելու այդ ռեժիմի գործողությունը: