Հոդված 157
Հոդված 157
Մարմնի բնույթը և հիմնական սկզբունքները
1. Մարմինն իրենից ներկայացնում է կազմակերպություն, որի միջոցով մասնակից պետությունները սույն մասին համապատասխան, կազմակերպում և վերահսկում են Շրջանում իրականացվող գործունեությունը՝ հատկապես նրա պաշարների կառավարման նպատակով:
2. Մարմինն օժտված է այնպիսի լիազորություններով ու գործառույթներով, որոնք տրվել են նրան սույն Կոնվենցիային համապատասխան: Մարմինն ունի սույն Կոնվենցիային համապատասխանող այնպիսի ենթադրյալ լիազորություններ, որոնք բխում են Շրջանում իրականացվող գործունեության հետ կապված լիազորություններից ու գործառույթներից, և անհրաժեշտ են դրանց իրականացման համար:
3. Մարմինը հիմնված է իր բոլոր անդամների ինքնիշխան հավասարության սկզբունքի վրա:
4. Մարմնի բոլոր անդամները պետք է բարեխղճորեն կատարեն սույն մասին համապատասխան ստանձնած պարտավորությունները՝ նպատակ ունենալով իրենցից յուրաքանչյուրին ապահովել իրենց անդամակցությունից բխող իրավունքներով ու արտոնություններով: