Հոդված 169
Հոդված 169
Միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ խորհրդակցությունները և համագործակցությունը
1. Մարմնի իրավասության մեջ մտնող հարցերով Գլխավոր քարտուղարը Խորհրդի հավանությամբ պետք է ձեռք բերի համապատասխան պայմանավորվածություններ միջազգային և Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից ճանաչված ոչ կառավարական կազմակերպությունների հետ խորհրդակցությունների ու համագործակցության մասին:
2. Ցանկացած կազմակերպություն, որի հետ Գլխավոր քարտուղարը պայմանավորվածություն է ձեռք բերել 1-ին կետի հիման վրա, կարող է նշանակել ներկայացուցիչներ Մարմնի մարմինների նիստերին որպես դիտորդներ մասնակցելու համար՝ այդ մարմինների ընթացակարգի կանոններին համապատասխան: Պետք է սահմանվեն պատշաճ դեպքերում այդ կազմակերպությունների կարծիքները ստանալու ընթացակարգերը:
3. Գլխավոր քարտուղարը կարող է մասնակից պետությունների միջև տարածել 1-ին կետում նշված ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ներկայացված գրավոր հաշվետվություններ, որոնք վերաբերում են նրանց հատուկ իրավասությանը վերապահված և Մարմնի գործունեության հետ կապված հարցերին:
Ենթաբաժին Ե
Ձեռնարկություն