Հոդված 173
Հոդված 173
Մարմնի ծախսերը
1. 171-րդ հոդվածի «ա» ենթակետում նշված մուծումները պետք է մուտքագրվեն Մարմնի վարչական ծախսերը հոգալու համար հատուկ հաշվին այնքան ժամանակ, քանի դեռ մարմինը չունի այլ աղբյուրներից ստացվող բավարար միջոցներ այդ ծախսերը հոգալու համար:
2. Մարմնի միջոցներից առաջին հերթին պետք է կատարվեն Մարմնի վարչական ծախսերը: 171-րդ հոդվածի «ա» ենթակետում նշված՝ սահմանված չափի մուծումներից բացի, վարչական ծախսերը կատարելուց հետո մնացած միջոցները կարող են inter alia՝
ա) բաշխվել 140-րդ հոդվածին և 160-րդ հոդվածի 2-րդ կետի «է» ենթակետին համապատասխան,
բ) օգտագործվել՝ Ձեռնարկությանը 170-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան միջոցներով ապահովելու համար,
գ) օգտագործվել, 151-րդ հոդվածի 10-րդ կետին և 160-րդ հոդվածի 2-րդ կետի «ժբ» ենթակետին համապատասխան, զարգացող պետություններին փոխհատուցումներ վճարելու համար: