Հոդված 182
Հոդված 182
Մարմնի հետ կապված առանձին անձանց արտոնությունները և անձեռնմխելիությունները
Մասնակից պետությունների ներկայացուցիչները, որոնք մասնակցում են Ասամբլեայի, Խորհրդի կամ Ասամբլեային կամ Խորհրդի Մարմինների նիստերին, ինչպես նաև Գլխավոր քարտուղարը և Մարմնի անձնակազմը յուրաքանչյուր մասնակից պետության տարածքում օգտվում են.
ա) անձեռնմխելիությունից՝ այն գործողությունների նկատմամբ ընդդատությունից, որոնք նրանց կողմից կատարվել են իրենց գործառույթներն իրականացնելիս, բացառությամբ այն դեպքերի, երբ կամ այլ պետությունը, որը նրանք ներկայացնում են, կամ Մարմինը, համապատասխանաբար, որոշակիորեն հրաժարվում են կոնկրետ դեպքում այդ անձեռնմխելիությունից,
բ) եթե նրանք չեն հանդիսանում տվյալ մասնակից պետության քաղաքացիներ, նույն արտոնություններից՝ ներգաղթային սահմանափակումներից, օտարերկրացիների գրանցման վերաբերյալ պահանջներից և պետական պարհակներից, ինչպես նաև տարադրամային սահմանափակումներից և նույն ռեժիմից տեղաշարժման պայմանների վերաբերյալ, ինչ այն արտոնությունները, որոնք այդ պետության կողմից տրամադրվում են այլ մասնակից պետությունների ներկայացուցիչներին, պաշտոնատար անձանց և համապատասխան աստիճանի ծառայողներին: