Հոդված 188
Հոդված 188
Վեճերը Ծովային իրավունքի հարցերով միջազգային տրիբունալի հատուկ պալատ կամ Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատի ad hoc պալատ կամ պարտադիր առևտրային արբիտրաժային քննության հանձնելը
1. Մասնակից պետությունների միջև 187-րդ հոդվածի «ա» ենթակետում նշված վեճերը կարող են հանձնվել.
ա) վեճի կողմերի ցանկությամբ` Ծովային իրավունքի հարցերով միջազգային տրիբունալի հատուկ պալատ, որը կազմավորվում է 6-րդ Հավելվածի 15-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան, կամ
բ) վեճի կողմերից յուրաքանչյուրի ցանկությամբ՝ Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատի ad հօc պալատ, որը կազմավորվում է 6-րդ Հավելվածի 36-րդ հոդվածին համապատասխան:
2. ա) 187-րդ հոդվածի «գ» (i) ենթակետում նշված պայմանագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճերը, վեճի կողմերից յուրաքանչյուրի ցանկությամբ, հանձնվում է առևտրային արբիտրաժային քննության, որի արդյունքում ընդունված որոշումները պարտադիր են, եթե կողմերի միջև այլ համաձայնություն չի կայացվել: Առևտրային արբիտրաժային տրիբունալը, որին հանձնվել է վեճը, իրավասու չէ մեկնաբանել սույն Կոնվենցիան: Այն դեպքում, երբ վեճը շոշափում է նաև 11-րդ մասի և դրան վերաբերող Հավելվածների մեկնաբանման հարցը՝ կապված Շրջանում իրականացվող գործունեության հետ, այդ հարցը փոխանցվում է Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատ՝ եզրակացություն ստանալու համար:
բ) Եթե առևտրային արբիտրաժային քննության սկզբում կամ ընթացքում արբիտրաժային տրիբունալը, վեճի կողմերից յուրաքանչյուրի ցանկությամբ կամ prօpriօ mօtս, սահմանում է, որ իր որոշումը կախված է Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատի եզրակացությունից, նա պետք է այդ հարցը փոխանցի Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատ՝ այդպիսի եզրակացություն ստանալու համար: Դրանից հետո արբիտրաժային տրիբունալը, Պալատի եզրակացությանը համապատասխան, կայացնում է իր որոշումը:
գ) Եթե պայմանագրում չկա դրույթ արբիտրաժային քննության ընթացակարգի վերաբերյալ, որը պետք է կիրառվի տվյալ վեճի նկատմամբ, արբիտրաժային քննություն իրականացվում է ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի Արբիտրաժային կանոններին կամ այլ արբիտրաժային կանոններին համապատասխան, որոնց կիրառումը կարող է նախատեսվել Մարմնի նորմերով, կանոններով և ընթացակարգերով, եթե վեճի կողմերի միջև այլ համաձայնություն չի կայացվել: