Անցնել բովանդակությանը

Հոդված 189

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 189

Մարմնի որոշումների վերաբերյալ իրավասության սահմանափակումը

Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատն օժտված չէ իրավասությամբ սույն մասին համապատասխան Մարմնի կողմից իր հայեցողական լիազորությունների իրականացման նկատմամբ. նա ոչ մի դեպքում չի փոխարինում Մարմնի հայեցողական լիազորությունը իր հայեցողական լիազորությունով: Չխախտելով 191-րդ հոդվածը՝ Ծովի հատակի վերաբերյալ վեճերի պալատը 187-րդ հոդվածի համաձայն իր իրավասությունն իրականացնելիս չպետք է իր կարծիքը հայտնի այն հարցի վերաբերյալ՝ համապատասխանո՞ւմ են արդյոք Մարմնի այս կամ այն նորմերը, կանոնները և ընթացակարգերը սույն Կոնվենցիային, և չպետք է անվավեր հայտարարի այդ նորմերը, կանոնները և ընթացակարգերը: Այս առումով՝ նրա իրավասությունը սահմանափակվում է այն հայտարարությունների քննությամբ, որոնց համաձայն՝ Մարմնի այս կամ այն նորմերի, կանոնների և ընթացակարգերի կիրառումը կոնկրետ դեպքերում կհակասի վեճի կողմերի պայմանագրային պարտավորություններին կամ նրանց պարտավորություններին՝ սույն Կոնվենցիային համապատասխան, այն պահանջների քննությամբ, որոնք վերաբերում են իրավասության բացակայությանը կամ լիազորությունների չարաշահմանը, և վնասի փոխհատուցման կամ համապատասխան կողմին՝ մյուսի կողմից իր պայմանագրային պարտավորությունների կամ սույն Կոնվենցիային համապատասխան իր պարտավորությունների չկատարման համար այլ հատուցման մասին պահանջների քննությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։