Անցնել բովանդակությանը

Հոդված 19

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19

Խաղաղ անցման հասկացությունը

1. Անցումը խաղաղ է համարվում, եթե չի խախտվում ափամերձ պետության խաղաղությունը, սահմանված կարգը կամ անվտանգությունը: Անցումը պետք է կատարվի սույն Կոնվենցիային և միջազգային իրավունքի այլ նորմերին համապատասախան:

2. Օտարերկրյա նավի անցումը խախտում է ափամերձ պետության խաղաղությունը, սահմանված կարգը կամ անվտանգությունը, եթե այն տարածքային ծովում իրականացնում է գործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկը.

ա) ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառում ափամերձ պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ կամ որևէ այլ կերպ` ի խախտումն Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքների,

բ) ցանկացած զորաշարժ կամ զինավարժություն զենքի ցանկացած տեսակով,

գ) ցանկացած ակտ` ուղղված տեղեկատվության հավաքմանը` ի վնաս ափամերձ պետության պաշտպանությանը կամ անվտանգությանը,

դ) քարոզչության ցանկացած ակտ, որը նպատակ ունի ոտնձգություն կատարելու ափամերձ պետության պաշտպանության կամ անվտանգության դեմ,

ե) ցանկացած օդանավի թռիչք, վայրէջք կամ նավի վրա ընդունում,

զ) ցանկացած ռազմական սարքի թռիչք, վայրէջք կամ նավի վրա ընդունում,

է) ցանկացած ապրանքի կամ տարադրամի բեռնում կամ բեռնաթափում, ցանկացած անձի նավ նստեցնելը կամ իջեցնելը` ի խախտումն ափամերձ պետության մաքսային, գանձապետական (ֆիսկալ), ներգաղթային կամ սանիտարական օրենքների ու կանոնների,

ը) կանխամտածված և լուրջ աղտոտման ցանկացած ակտ` ի խախտումն սույն Կոնվենցիայի,

թ) ցանկացած ձկնորսական գործունեություն,

ժ) հետազոտական կամ ջրագրական գործունեություն,

ժա) ցանկացած ակտ` ուղղված ափամերձ պետության կապի ցանկացած համակարգի կամ ցանկացած այլ կառույցի ու սարքի գործողության համար խոչընդոտների ստեղծմանը,

ժբ) ցանկացած այլ գործունեություն, որն անմիջականորեն կապված չէ անցման հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։