Հոդված 195
Հոդված 195
Վնասը կամ աղտոտման վտանգը չփոխանցելու կամ աղտոտման մի տեսակը մեկ այլ տեսակի չվերածելու պարտականությունը
Ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելիս պետությունները պետք է գործեն այնպես, որ վնասը կամ աղտոտման վտանգը ուղղակի կամ անուղղակի կերպով չփոխանցվի մի շրջանից մեկ այլ շրջան կամ աղտոտման մի տեսակը չվերածվի մեկ այլ տեսակի: