Հոդված 197
Հոդված 197
Համագործակցությունը համընդհանուր և տարածաշրջանային հիմքի վրա
Պետությունները պետք է համագործակցեն համաշխարհային և, համապատասխան դեպքերում, տարածաշրջանային մակարդակով անմիջականորեն կամ իրավասու միջազգային կազմակերպությունների միջոցով՝ սույն Կոնվենցիային համապատասխանող միջազգային նորմերի, չափորոշիչների և պրակտիկայի ու ընթացակարգերի ձևավորման և մշակման հարցում՝ ծովային միջավայրի պաշտպանության ու պահպանման համար՝ հաշվի առնելով բնորոշ տարածաշրջանային առանձնահատկությունները: