Հոդված 2
Հոդված 2
Տարածքային ծովի, տարածքային ծովի վրայի օդային տարածության, ինչպես նաև նրա հատակի ու ընդերքի իրավական կարգավիճակը
1. Ափամերձ պետության ինքնիշխանությունը տարածվում է նրա ցամաքային տարածքի և ներքին ջրերի, իսկ արշիպելագ պետության դեպքում՝ նրա արշիպելագային ջրերի սահմաններից դուրս՝ հարակից ծովային գոտու վրա, որն անվանվում է տարածքային ծով:
2. Այդ ինքնիշխանությունը տարածվում է տարածքային ծովի վրայի օդային տարածության, ինչպես նաև նրա հատակի ու ընդերքի վրա:
3. Տարածքային ծովի նկատմամբ ինքնիշխանությունն իրականացվում է սույն Կոնվենցիայի և միջազգային իրավունքի այլ նորմերի հիման վրա:
Բաժին 2
Տարածքային ծովի սահմանները