Անցնել բովանդակությանը

Հոդված 202

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 202

Զարգացող պետություններին ցուցաբերվող գիտական և տեխնիկական օգնությունը

Պետությունները պետք է անմիջականորեն կամ իրավասու միջազգային կազմակերպությունների միջոցով.

ա) աջակցեն զարգացող պետություններին՝ գիտության, կրթության, տեխնիկայի, ինչպես նաև այլ բնագավառներում օժանդակության ծրագրերին՝ ծովային միջավայրի պաշտպանության ու պահպանության և դրա աղտոտման կանխարգելման, կրճատման ու վերահսկման նպատակով: Այդպիսի օժանդակությունը ներառում է inter alia.

i) նրանց գիտական և տեխնիկական կադրերի պատրաստումը,

ii) համապատասխան միջազգային ծրագրերին նրանց մասնակցությանը նպաստելը,

iii) նրանց անհրաժեշտ սարքավորումների և սպասարկման միջոցների տրամադրումը,

iv) այդպիսի սարքավորումներ արտադրելու նրանց հնարավորությունների ընդլայնումը,

v) խորհրդատվական ծառայությունների մատուցումը և գիտական հետազոտությունների, մոնիտորինգի, ուսումնական և այլ ծրագրերի իրականացման համար միջոցների մշակումը,

բ) համապատասխան օգնություն ցույց տան, հատկապես զարգացող պետություններին, այն խոշոր պատահարների հետևանքները նվազագույնի հասցնելու համար, որոնք կարող են ծովային միջավայրի լուրջ աղտոտման պատճառ դառնալ,

գ) համապատասխան օգնություն ցույց տան, հատկապես զարգացող պետություններին, բնապահպանական գնահատականների նախապատրաստման հարցում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։