Հոդված 204
Հոդված 204
Աղտոտման ռիսկի կամ հետևանքների մոնիտորինգ
1. Պետությունները, հաշվի առնելով այլ պետությունների իրավունքները, պետք է ձգտեն այնքանով, որքանով դա գործնականում հնարավոր է, անմիջականորեն կամ իրավասու միջազգային կազմակերպությունների միջոցով, ճանաչված գիտական մեթոդների օգնությամբ իրականացնել ծովային միջավայրի աղտոտման ռիսկի և հետևանքների դիտարկում, չափում, գնահատում և վերլուծություն:
2. Մասնավորապես, պետությունները պետք է մշտապես հետևեն ցանկացած գործունեության հետևանքներին, որը նրանք թույլատրում կամ իրականացնում են՝ նպատակ ունենալով որոշել՝ կարո՞ղ է արդյոք այդպիսի գործունեությունը հանգեցնել ծովային միջավայրի աղտոտման: