Անցնել բովանդակությանը

Հոդված 209

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 209

Շրջանում իրականացվող գործունեության հետևանքով տեղի ունեցող աղտոտումը

1. Շրջանում իրականացվող գործունեության հետևանքով ծովային միջավայրի աղտոտման կանխարգելման, կրճատման ու վերահսկման համար, 11-րդ մասին համապատասխան, պետք է սահմանվեն միջազգային նորմեր, կանոններ և ընթացակարգեր: Այդ նորմերը, կանոնները և ընթացակարգերը պետք է, ըստ անհրաժեշտության, պարբերաբար վերանայվեն:

2. Պահպանելով սույն բաժնի՝ դրան վերաբերող դրույթները՝ պետությունները պետք է ընդունեն օրենքներ ու կանոններ իրենց դրոշը կրող կամ իրենց մոտ գրանցված կամ, կախված հանգամանքներից, իրենց իշխանության տակ շահագործվող նավերի, սարքերի, կառույցների և այլ սարքավորումների կողմից Շրջանում իրականացվող գործունեության հետևանքով ծովային միջավայրի աղտոտումը կանխարգելելու, կրճատելու և վերահսկելու համար: Այդ օրենքների և կանոնների պահանջները պետք է լինեն ոչ պակաս արդյունավետ, քան 1-ին կետում նշված միջազգային նորմերը, կանոնները և ընթացակարգերն են:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։