Հոդված 210
Հոդված 210
Աղտոտումը աղբանետման միջոցով
1. Պետությունները պետք է ընդունեն օրենքներ ու կանոններ աղբանետման միջոցով ծովային միջավայրի աղտոտումը կանխարգելելու, կրճատելու և վերահսկելու համար:
2. Պետությունները պետք է ձեռնարկեն այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել այդ աղտոտումը կանխարգելելու, կրճատելու և վերահսկելու համար:
3. Այդ օրենքները, կանոնները և միջոցները պետք է ապահովեն, որ աղբանետումը չիրականացվի առանց պետությունների իրավասու մարմինների թույլտվության:
4. Պետությունները, առաջին հերթին գործելով իրավասու միջազգային կազմակերպությունների կամ դիվանագիտական խորհրդաժողովի միջոցով, պետք է ձգտեն սահմանել այդ աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման համար համընդհանուր ու տարածաշրջանային նորմեր, չափանիշներ և ընդհանուր պրակտիկա ու ընթացակարգեր: Այդ նորմերը, չափանիշները և ընդհանուր պրակտիկան ու ընթացակարգերը պետք է, ըստ անհրաժեշտության, պարբերաբար վերանայվեն:
5. Աղբանետումը տարածքային ծովի և բացառիկ տնտեսական գոտու սահմաններում կամ մայրցամաքային ելուստի վրա չպետք է իրականացվի առանց ափամերձ պետության՝ ակնհայտորեն արտահայտված նախնական հավանության, որն իրավունք ունի թույլատրել, կարգավորել և վերահսկել աղբանետումը՝ այդ հարցը այլ պետությունների հետ պատշաճ քննարկելուց հետո, որոնց վրա այդ աղբանետումը նրանց աշխարհագրական դիրքի հետևանքով կարող է բացասական ազդեցություն թողնել:
6. Ազգային օրենքները, կանոնները և միջոցները այլ աղբանետման կանխարգելման կրճատման և վերահսկման հարցում պետք է լինեն ոչ պակաս արդյունավետ, քան համընդհանուր նորմերը և չափանիշներն են: