Հոդված 219
Հոդված 219
Նավարկության համար նավերի պիտանիության հետ կապված՝ աղտոտման կանխմանն ուղղված միջոցներ
Պահպանելով 7-րդ բաժնի դրույթները՝ պետությունները, որոնք հարցման հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ պարզել են, որ իրենց նավահանգիստներից մեկում կամ ափամերձ բեռնահամալիրներից մեկի մոտ գտնվող նավը խախտում է նավարկության համար նավերի պիտանիությանը վերաբերող կիրառելի միջազգային նորմերը և չափանիշները ու դրանով ծովային միջավայրին վնաս պատճառելու սպառնալիք է ստեղծում, պետք է գործնականում հնարավոր չափով ձեռնարկեն վարչական միջոցներ, որպեսզի կանխեն տվյալ նավի շահագործումը: Այլ պետությունները միայն կարող են տվյալ նավին թույլատրել նավարկել դեպի մոտակա նավանորոգարան և խախտման պատճառները վերացնելուց հետո պետք է նավին անմիջապես թույլ տան շարունակել նավարկությունը: