Հոդված 221
Հոդված 221
Ծովային վթարների հետևանքով տեղի ունեցող աղտոտման կանխմանն ուղղված միջոցներ
1. Սույն մասի ոչ մի դրույթ չի ազդում պետությունների ինչպես սովորութային, այնպես էլ պայմանագրային միջազգային իրավունքին համապատասխան՝ տարածքային ծովի սահմաններից դուրս փաստացի կամ սպառնացող վնասին համաչափ միջոցների ձեռնարկման և կատարման ապահովման իրավունքի վրա՝ նպատակ ունենալով պաշտպանել իրենց ափը և դրա հետ կապված շահերը, ներառյալ ձկնորսությունը, ծովային վթարի կամ այդ վթարի հետ կապված այնպիսի գործողությունների հետևանքով աղտոտումից կամ աղտոտման սպառնալիքից, որոնք, ինչպես կարելի է ենթադրել, կարող են հանգեցնել լուրջ վնասակար հետևանքների:
2. Սույն հոդվածի նպատակների համար «ծովային վթար» նշանակում է նավերի բախումը, ծանծաղուտի մեջ խրվելը, այլ ծովային պատահարը կամ նավի վրա կամ նրանից դուրս այլ դեպքը, որոնք նավին կամ բեռին նյութական վնաս են պատճառել կամ առաջացրել են նյութական վնաս պատճառելու անխուսափելի սպառնալիք: