Հոդված 225
Հոդված 225
Կատարման ապահովմանն ուղղված լիազորությունների իրականացման ընթացքում բացասական հետևանքներից խուսափելու պարտականությունը
Սույն Կոնվենցիային համապատասխան՝ օտարերկրյա նավերի նկատմամբ կատարման ապահովմանն ուղղված իրենց լիազորությունները իրականացնելիս պետությունները չպետք է սպառնալիքի տակ դնեն նավագնացության անվտանգությունը, նավը ենթարկեն որևէ այլ ռիսկի, կամ այն տանեն ոչ անվտանգ նավահանգիստ կամ խարսխակայան կամ ծովային միջավայրը ենթարկեն չափազանց մեծ ռիսկի: