Հոդված 23
Հոդված 23
Միջուկային շարժիչով օտարերկրյա նավեր և միջուկային ու իրենց բնույթով վտանգավոր կամ թունավոր այլ նյութեր փոխադրող նավեր
Տարածքային ծովով խաղաղ անցման իրավունքն իրականացնելիս միջուկային շարժիչով օտարերկրյա նավերը, ինչպես նաև միջուկային ու իրենց բնույթով վտանգավոր կամ թունավոր այլ նյութեր փոխադրող նավերը պետք է ունենան համապատասխան փաստաթղթեր և պահպանեն միջազգային համաձայնագրերով այդպիսի նավերի համար սահմանված հատուկ նախազգուշական միջոցները: