Հոդված 232
Հոդված 232
Կատարման ապահովմանն ուղղված միջոցների համար պետությունների պատասխանատվությունը
Պետությունները պատասխանատվություն են կրում այն վնասի կամ կորուստների համար, որոնք կարող են իրենց մեղսագրվել և բխում են 6-րդ բաժնի հիման վրա ձեռնարկված միջոցներից, երբ այդ միջոցներն ապօրինի են կամ դուրս են գալիս այն միջոցների շրջանակից, որոնք անհրաժեշտ են՝ ելնելով առկա տեղեկատվությունից: Պետություններն ապահովում են այդ վնասի կամ կորուստների կապակցությամբ հայցադիմումներով իրենց դատարաններ դիմելու հնարավորությունը: