Հոդված 233
Հոդված 233
Միջազգային նավագնացության համար օգտագործվող նեղուցների վերաբերյալ երաշխիքները
5-րդ, 6-րդ և 7-րդ բաժինների ոչ մի դրույթ չի ազդում միջազգային նավագնացության համար օգտագործվող նեղուցների իրավական ռեժիմի վրա: Սակայն եթե օտարերկրյա նավը, բացի 10-րդ բաժնում նշված նավերից, կատարել է 42-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետում նշված օրենքների ու կանոնների խախտում, որը նեղուցների միջավայրի համար առաջացրել կամ կարող է առաջացնել ծանր վնաս, նեղուցներին սահմանակից պետությունները կարող են ձեռնարկել պատշաճ միջոցներ կատարման ապահովման համար և այդ դեպքում mutatis mutandis պահպանում են սույն բաժնի դրույթները:
Բաժին 8
Սառցապատ շրջաններ