Հոդված 236
Հոդված 236
Ինքնիշխան անձեռնմխելիություն
Սույն Կոնվենցիայի՝ ծովային միջավայրի պաշտպանության ու պահպանման վերաբերյալ դրույթները չեն կիրառվում ցանկացած ռազմանավի, ռազմաօժանդակ նավի, այլ նավերի կամ օդանավերի նկատմամբ, որոնք պատկանում են պետությանը կամ շահագործվում են նրա կողմից և տվյալ ժամանակ օգտագործվում են միայն կառավարական ոչ առևտրային ծառայության համար: Սակայն յուրաքանչյուր պետություն իրեն պատկանող կամ իր կողմից շահագործվող նավերի կամ օդանավերի շահագործմանը և շահագործման հնարավորություններին վնաս չպատճառող պատշաճ միջոցներ ձեռնարկելու միջոցով պետք է ապահովի, որ այդ նավերը կամ օդանավերը, որքանով դա նպատակահարմար է և գործնականում հնարավոր, գործեն սույն Կոնվենցիային համապատասխան ձևով:
Բաժին 11
Ծովային միջավայրի պաշտպանության և պահպանման մասին այլ կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունները