Հոդված 24
Հոդված 24
Ափամերձ պետության պարտականությունները
1. Ափամերձ պետությունը չպետք է խոչընդոտի տարածքային ծովով օտարերկրյա նավերի խաղաղ անցմանը` բացառությամբ սույն Կոնվենցիայով նախատեսված դեպքերի: Մասնավորապես, սույն Կոնվենցիան կամ սույն Կոնվենցիային համապատասխան ընդունված ցանկացած օրենք կամ կանոն կիրառելիս ափամերձ պետությունը չպետք է.
ա) օտարերկրյա նավերին ներկայացնի այնպիսի պահանջներ, որոնք գործնականում նրանց զրկում են խաղաղ անցման իրավունքից կամ խախտում են այդ իրավունքը, կամ
բ) թույլ տա ո՛չ ըստ ձևի, ո՛չ ըստ էության խտրականություն ցանկացած պետության նավերի կամ ցանկացած պետություն, ցանկացած պետությունից կամ նրա անունից բեռներ փոխադրող նավերի նկատմամբ:
2. Ափամերձ պետությունը պետք է պատշաճ կերպով տեղեկացնի իր տարածքային ծովում նավագնացության համար իրեն հայտնի ցանկացած վտանգի մասին: