Հոդված 240
Հոդված 240
Ծովային գիտական հետազոտությունների կատարման ընդհանուր սկզբունքները
Ծովային գիտական հետազոտություններ կատարելիս կիրառվում են հետևյալ սկզբունքները.
ա) ծովային գիտական հետազոտությունները կատարվում են բացառապես խաղաղ նպատակներով,
բ) ծովային գիտական հետազոտությունները կատարվում են սույն Կոնվենցիային համապատասխան՝ պատշաճ գիտական մեթոդներով ու միջոցներով,
գ) ծովային գիտական հետազոտությունները չպետք է անարդարացի խոչընդոտներ հարուցեն սույն Կոնվենցիային համապատասխան՝ ծովի իրավաչափ օգտագործման այլ տեսակների համար և պետք է պատշաճ կերպով հարգվեն օգտագործման այդ տեսակների դեպքում,
դ) ծովային գիտական հետազոտությունները կատարվում են՝ պահպանելով սույն Կոնվենցիայի համաձայն ընդունված բոլոր համապատասխան կանոնները, ներառյալ ծովային միջավայրի պաշտպանության ու պահպանման մասին դրույթները: