Հոդված 244
Հոդված 244
Տեղեկատվության և գիտելիքների հրապարակում ու տարածում
1. Պետությունները և իրավասու միջազգային կազմակերպությունները պետք է, սույն Կոնվենցիային համապատասխան, հրատարակման և պատշաճ ուղիներով տարածման միջոցով ապահովեն առաջարկված հիմնական ծրագրերի ու դրանց մասին տեղեկատվության, ինչպես նաև ծովային գիտական հետազոտությունների արդյունք հանդիսացող գիտելիքների մատչելիությունը:
2. Այդ նպատակով պետությունները, ինչպես անհատապես, այնպես էլ այլ պետությունների ու իրավասու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելով, պետք է ակտիվորեն նպաստեն գիտական տվյալների ու տեղեկատվության տարածմանը, ծովային գիտական հետազոտությունների արդյունքում ստացված գիտելիքների փոխանցմանը, հատկապես զարգացող պետություններին, և ինքնուրույն ծովային գիտական հետազոտություններ կատարելու՝ զարգացող պետությունների հնարավորությունների ամրապնդմանը inter alia պատշաճ ուսուցման և նրանց տեխնիկական ու գիտական կադրերի պատրաստման ապահովման ծրագրերի իրականացման միջոցով:
Բաժին 3
Ծովային գիտական հետազոտությունների կատարումը և դրանց խրախուսումը