Անցնել բովանդակությանը

Հոդված 254

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 254

Դեպի ծով ելք չունեցող և աշխարհագրական առումով անբարենպաստ դիրք ունեցող հարևան պետությունների իրավունքները

1. Պետությունները և իրավասու միջազգային կազմակերպությունները, որոնք ափամերձ պետությանը ներկայացրել են այն ծովային գիտական հետազոտությունների կատարման ծրագիրը, որոնց մասին խոսվում է 246-րդ հոդվածի 3-րդ կետում, պետք է դեպի ծով ելք չունեցող և աշխարհագրական առումով անբարենպաստ դիրք ունեցող հարևան պետություններին տեղեկացնեն ծրագրվող հետազոտական նախագծի մասին և այդ մասին հայտնեն ափամերձ պետությանը:

2. Այն բանից հետո, երբ 246-րդ հոդվածի և սույն Կոնվենցիայի համապատասխան այլ դրույթների համաձայն՝ շահագրգիռ ափամերձ պետությունը տվել է իր համաձայնությունը ծրագրվող ծովային գիտահետազոտական նախագծի իրականացման վերաբերյալ, այդ նախագիծը ձեռնարկած պետությունները և իրավասու միջազգային կազմակերպությունները պետք է դեպի ծով ելք չունեցող և աշխարհագրական առումով անբարենպաստ դիրք ունեցող հարևան պետություններին, նրանց խնդրանքով, և երբ դա տեղին է, տրամադրեն համապատասխան տեղեկատվություն, ինչպես դա նախատեսված է 248-րդ հոդվածում և 249-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետում:

3. Վերը նշված՝ դեպի ծով ելք չունեցող և աշխարհագրական առումով անբարենպաստ դիրք ունեցող հարևան պետություններին, նրանց խնդրանքով, և երբ դա գործնականում հնարավոր է, պետք է հնարավորություն տրվի մասնակցել ծրագրվող ծովային գիտահետազոտական նախագծի իրականացմանը որակյալ փորձագետների միջոցով, որոնք նշանակվում են նրանց կողմից, և որոնց դեմ տվյալ ափամերձ պետությունը չի առարկում՝ շահագրգիռ ափամերձ պետության և ծովային գիտական հետազոտություններ կատարող պետության կամ իրավասու միջազգային կազմակերպությունների միջև այդ նախագծի համար սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան համաձայնեցված պայմանների համաձայն:

4. 1-ին կետում նշված պետությունները և իրավասու միջազգային կազմակերպությունները պետք է վերը նշված՝ դեպի ծով ելք չունեցող և աշխարհագրական առումով անբարենպաստ դիրք ունեցող պետություններին, նրանց խնդրանքով, տրամադրեն 249-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետում նշված տեղեկատվությունն ու օգնությունը՝ պահպանելով 249-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։