Հոդված 275
Հոդված 275
Ազգային կենտրոնների ստեղծումը
1. Պետությունները անմիջականորեն կամ իրավասու միջազգային կազմակերպությունների և Մարմնի միջոցով պետք է աջակցեն, մասնավորապես, զարգացող ափամերձ պետություններում, ազգային ծովային գիտատեխնիկական հետազոտական կենտրոնների ստեղծմանը և գոյություն ունեցող ազգային կենտրոնների ամրապնդմանը՝ նպատակ ունենալով խրախուսել և կատարելագործել զարգացող ափամերձ պետությունների կողմից ծովային գիտական հետազոտությունների կատարումը, ինչպես նաև ընդլայնել, ելնելով նրանց տնտեսական շահերից, նրանց ծովային պաշարների օգտագործման ու պահպանման ազգային հնարավորությունները:
2. Պետությունները իրավասու միջազգային կազմակերպությունների և Մարմնի միջոցով պետք է պատշաճ կերպով աջակցեն, որպեսզի հեշտացնեն այդպիսի ազգային կենտրոնների ստեղծումն ու ամրապնդումը՝ նպատակ ունենալով այն պետությունների համար, որոնք կարող են օգնության կարիք ունենալ և խնդրել այդ մասին, ապահովել պատրաստման ժամանակակից պայմաններ ու անհրաժեշտ սարքավորումներ, հմտություններ ու «նոու-հաու», ինչպես նաև տրամադրել տեխնիկական փորձագետներ: