Անցնել բովանդակությանը

Հոդված 277

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 277

Տարածաշրջանային կենտրոնների գործառույթները

Այդ տարածաշրջանային կենտրոնների գործառույթները, inter alia, ներառում են.

ա) ծովային գիտատեխնիկական հետազոտությունների տարբեր ասպեկտների և, մասնավորապես, ծովային մեկնաբանության, ներառյալ ծովային կենդանի պաշարների պահպանումը և դրանց կառավարումը, օվկիանոսագիտության, ջրագրության, ճարտարագիտության, ծովի հատակի երկրաբանական հետախուզման, ծովային լեռնագործության և ջրի աղազրկման՝ բոլոր մակարդակներով մասնագիտական պատրաստման ու կրթության ծրագրերը,

բ) կառավարման հարցերով հետազոտությունները,

գ) ծովային միջավայրի պաշտպանության ու պահպանման և աղտոտման կանխարգելման, կրճատման ու վերահսկման վերաբերյալ հետազոտական ծրագրերը,

դ) տարածաշրջանային գիտաժողովների, սեմինարների ու գիտաժողովների կազմակերպումը,

ե) ծովային գիտատեխնիկական տվյալների ու տեղեկատվության ստացումը և մշակումը,

զ) ծովային գիտատեխնիկական հետազոտությունների արդյունքների արագ տարածումը մատչելի հրատարակություններում հրապարակելու միջոցով,

է) ծովային տեխնոլոգիայի փոխանցման վերաբերյալ ազգային քաղաքականության մասին տեղեկությունների տարածումը և այդ քաղաքականության սիստեմատիկ համեմատական հետազոտությունը,

ը) տեխնոլոգիայի առևտրի, ինչպես նաև արտոնագրերի վերաբերյալ պայմանագրերի և այլ համաձայնագրերի մասին տեղեկատվության հավաքումը և համակարգումը,

թ) տարածաշրջանի այլ պետությունների հետ տեխնիկական համագործակցությունը:

Բաժին 4

Միջազգային կազմակերպությունների միջև համագործակցությունը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։