Հոդված 279
Հոդված 279
Վեճերի խաղաղ կարգավորման պարտականությունը
Մասնակից պետությունները սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ միմյանց միջև ծագած ցանկացած վեճ պետք է կարգավորեն խաղաղ միջոցներով, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 2-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, և այդ նպատակով պետք է ձգտեն կարգավորել Կանոնադրության 33-րդ հոդվածի 1-ին կետում նշված միջոցներով: