Հոդված 28
Հոդված 28
Քաղաքացիական իրավազորությունը օտարերկրյա նավերի նկատմամբ
1. Ափամերձ պետությունը չպետք է կանգնեցնի տարածքային ծովով անցնող օտարերկրյա նավը կամ փոխի նրա ուղղությունը` նավի վրա գտնվող անձի նկատմամբ քաղաքացիական իրավազորություն իրականացնելու նպատակով:
2. Ափամերձ պետությունը կարող է այդպիսի նավի նկատմամբ տույժի միջոցներ կամ կալանք կիրառել ցանկացած քաղաքացիական գործով միայն ափամերձ պետության ջրերով անցնելու համար կամ դրա ժամանակ այդ նավի ստանձնած կամ ձեռք բերած պարտավորությունների կամ պատասխանատվության ուժով:
3. 2-րդ կետը չի ազդում տարածքային ծովում կայանած կամ ներքին ջրերից դուրս գալուց հետո տարածքային ծովով անցնող օտարերկրյա նավի նկատմամբ ափամերձ պետության կողմից, քաղաքացիական գործով իր օրենքներին համապատասխան, տույժի միջոցներ կամ կալանք կիրառելու իրավունքի վրա:
Ենթաբաժին Գ
Ռազմանավերի և ոչ առևտրային նպատակներով շահագործվող այլ պետական նավերի նկատմամբ կիրառվող կանոններ