Հոդված 282
Հոդված 282
Ընդհանուր, տարածաշրջանային կամ երկկողմ համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները
Եթե սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճի կողմեր հանդիսացող մասնակից պետություններն ընդհանուր, տարածաշրջանային կամ երկկողմ համաձայնագրի միջոցով կամ որևէ այլ կերպ պայմանավորվել են, որ այդ վեճը, դրա ցանկացած կողմի խնդրանքով, հանձնվում է կարգավորման պարտադիր որոշման ընդունում առաջացնող ընթացակարգով, այդ ընթացակարգը կիրառվում է սույն մասում նախատեսված ընթացակարգերի փոխարեն, եթե վեճի կողմերը այլ համաձայնություն չեն կայացրել: