Հոդված 284
Հոդված 284
Հաշտեցման ընթացակարգ
1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճի կողմ հանդիսացող մասնակից պետությունը կարող է մյուս կողմին կամ կողմերին առաջարկել այդ վեճը կարգավորել հաշտեցման ընթացակարգով` 5-րդ Հավելվածի 1-ին բաժնում նախատեսված ընթացակարգին համապատասխան, կամ այլ հաշտեցման ընթացակարգով:
2. Եթե առաջարկությունն ընդունվում է, և կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերում կիրառման ենթակա հաշտեցման ընթացակարգի վերաբերյալ, ցանկացած կողմ կարող է վեճը հանձնել այդ ընթացակարգով կարգավորման:
3. Եթե առաջարկությունը չի ընդունվում, կամ կողմերը ընթացակարգի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չեն բերում, հաշտեցման ընթացակարգը համարվում է դադարեցված:
4. Եթե վեճը կարգավորման է հանձնվել հաշտեցման ընթացակարգով, ընթացակարգը կարող է դադարեցվել միայն հաշտեցման ընթացակարգին համապատասխան, որի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել, եթե կողմերն այլ համաձայնություն չեն կայացրել: