Հոդված 292
Հոդված 292
Նավի և անձնակազմի անհապաղ ազատումը
1. Այն դեպքում, երբ մասնակից պետության իշխանությունները ձերբակալում են մեկ այլ մասնակից պետության դրոշի ներքո նավարկող նավ և հայտարարվում է, որ ձերբակալող պետությունը չի պահպանում նավը կամ նրա անձնակազմը ողջամիտ գրավ կամ այլ ֆինանսական ապահովում տրամադրելուց հետո անհապաղ ազատելու վերաբերյալ սույն Կոնվենցիայի դրույթները, ազատելու վերաբերյալ հարցը կարող է կողմերի համաձայնությամբ հանձնվել ցանկացած դատարանի կամ տրիբունալի, կամ, եթե այդպիսի համաձայնություն չի կայացվել ձերբակալելու պահից 10 օրվա ընթացքում, 287-րդ հոդվածի համաձայն՝ ձերբակալող պետության կողմից ճանաչված դատարանին կամ տրիբունալին կամ Ծովային իրավունքի հարցերով միջազգային տրիբունալին, եթե կողմերը այլ պայմանավորվածություն ձեռք չեն բերի:
2. Ազատելու մասին դիմում կարող է ներկայացվել միայն նավի դրոշի պետության կողմից կամ նրա անունից:
3. Դատարանը կամ տրիբունալը պետք է անհապաղ քննության առնի ազատելու մասին դիմումը և զբաղվի միայն ազատելու հարցով՝ չխախտելով համապատասխան ազգային մարմնում այդ նավի, նրա տիրոջ կամ անձնակազմի վերաբերյալ ցանկացած գործի՝ ըստ էության քննությանը: Ձերբակալող պետության իշխանությունները իրավասու են ցանկացած ժամանակ ազատել նավը կամ նրա անձնակազմը:
4. Դատարանի կամ տրիբունալի կողմից սահմանված գրավը կամ այլ ֆինանսական ապահովումը տրամադրելուց հետո ձերբակալող պետության իշխանությունները պետք է անհապաղ կատարեն նավը կամ նրա անձնակազմը ազատելու մասին դատարանի կամ տրիբունալի որոշումը: