Հոդված 293
Հոդված 293
Կիրառման ենթակա իրավունքը
1. Սույն բաժնի հիման վրա իրավասությամբ օժտված դատարանը կամ տրիբունալը կիրառում են սույն Կոնվենցիան և միջազգային իրավունքի այլ նորմեր, որոնք անհամատեղելի չեն սույն Կոնվենցիայի հետ:
2. 1-ին կետը չի սահմանափակում սույն բաժնի հիման վրա իրավասությամբ օժտված դատարանի կամ տրիբունալի՝ գործը ex aequo et bono լուծելու իրավունքը, եթե կողմերը համաձայն են: