Անցնել բովանդակությանը

Հոդված 298

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 298

2-րդ բաժնի կիրառման վերաբերյալ կամ ընտրական բացառությունները

1. Սույն Կոնվենցիան ստորագրելու, վավերացնելու կամ դրան միանալու պահին կամ դրանից հետո՝ ցանկացած ժամանակ, պետությունը, չխախտելով 1-ին բաժնից բխող պարտավորությունները, կարող է գրավոր ձևով հայտարարել, որ չի ընդունում ստորև թվարկված վեճերի մեկ կամ ավելի կատեգորիաների վերաբերյալ 2-րդ բաժնում նախատեսված մեկ կամ մի քանի ընթացակարգերը.

ա) i) վեճեր, որոնք կապված են ծովային սահմանների դելիմիտացիային վերաբերող 15-րդ, 74-րդ և 83-րդ հոդվածների մեկնաբանման կամ կիրառման հետ, կամ վեճեր, որոնք կապված են պատմական ծոցերի կամ իրավական տիտղոսների հետ՝ պայմանով, որ հայտարարությունն արած պետությունը, երբ այդ վեճը առաջանում է սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո, և եթե ողջամիտ ժամկետում կողմերի միջև բանակցությունների ընթացքում համաձայնություն չի կայացվել, կողմերից որևէ մեկի խնդրանքով՝ համաձայնում է վեճը հանձնել 5-րդ Հավելվածի 2-րդ բաժնում նախատեսված հաշտեցման ընթացակարգով կարգավորման, և պայմանով, որ վեճը հանձնելը բացառում է ցանկացած վեճի քննություն, որը անխուսափելիորեն կապված է ցանկացած չլուծված այնպիսի վեճի հանդիպակաց կարգավորման հետ, որը վերաբերում է մայրցամաքային կամ կղզային տարածքի նկատմամբ ինքնիշխանության կամ այլ իրավունքների հետ,

ii) այն բանից հետո, երբ հաշտեցման հանձնաժողովը ներկայացրել է իր զեկույցը, որտեղ պետք է նշված լինեն այն պատճառները, որոնց վրա այն հիմնված է, կողմերը պետք է բանակցություններ վարեն այդ զեկույցի հիման վրա համաձայնագիր կնքելու շուրջ. եթե այդ բանակցությունների արդյունքում համաձայնագիր չի կնքվում, կողմերը պետք է փոխադարձ համաձայնությամբ այդ հարցը հանձնեն 2-րդ բաժնում նշված որևէ ընթացակարգով կարգավորման, եթե նրանց միջև այլ համաձայնություն չի կայացվել,

iii) սույն ենթակետը չի կիրառվում ծովային սահմանների վերաբերյալ ցանկացած վեճի նկատմամբ, որը վերջնականապես կարգավորվել է կողմերի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում, կամ ցանկացած այնպիսի վեճի նկատմամբ, որը պետք է կարգավորվի այդ կողմերի համար պարտադիր հանդիսացող երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրին համապատասխան,

բ) վեճեր, որոնք վերաբերում են ռազմական գործունեությանը, ներառյալ ոչ առևտրային ծառայության մեջ գտնվող պետական նավերի և օդանավերի ռազմական գործունեությունը, կամ վեճեր, որոնք վերաբերում են ինքնիշխան իրավունքների կամ իրավազորության իրականացման հետ կապված օրենքների պահպանման ապահովմանն ուղղված գործունեությանը, որոնք հանված են դատարանի կամ տրիբունալի իրավասությունից 297-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի հիման վրա,

գ) վեճեր, որոնց վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը իրականացնում է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ իր վրա դրված գործառույթները, եթե Անվտանգության խորհուրդը որոշում չի ընդունում հանել տվյալ հարցը իր օրակարգից կամ կողմերին կոչ չի անում կարգավորել այն սույն Կոնվենցիայում նախատեսված միջոցներով:

2. Մասնակից պետությունը, որը հայտարարություն է արել 1-ին կետի հիման վրա, կարող է ցանկացած ժամանակ հետ վերցնել այն կամ համաձայնել այդ հայտարարության հիման վրա բացառված վեճը սույն Կոնվենցիայում նախատեսվածից ցանկացած ընթացակարգով կարգավորման հանձնելուն:

3. Մասնակից պետությունը, որը հայտարարություն է արել 1-ին կետի հիման վրա, չի կարող պահանջել, որ մյուս մասնակից պետության նկատմամբ բացառություն կազմող վեճերի կատեգորիային դասվող վեճի հետ կապված՝ կիրառվի սույն Կոնվենցիայում նախատեսված որևէ ընթացակարգ, առանց այդ մասնակից պետության համաձայնության:

4. Եթե մասնակից պետություններից մեկը հայտարարություն է արել 1-ին կետի «ա» ենթակետի հիման վրա, ցանկացած այլ մասնակից պետություն կարող է պահանջել, որ հայտարարություն արած պետության հետ բացառություն կազմող վեճերի կատեգորիային դասվող վեճի նկատմամբ կիրառվի այդ հայտարարության մեջ նշված ընթացակարգը:

5. Նոր հայտարարությունը կամ հայտարարության հետ վերցնելը որևէ կերպ չի ազդում, սույն հոդվածին համապատասխան, դատարանում կամ տրիբունալում չավարտված քննության վրա, եթե կողմերը այլ համաձայնություն չեն կայացրել:

6. Սույն հոդվածի հիման վրա հայտարարությունները և հայտարարությունները հետ վերցնելու մասին ծանուցումները ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը դրանց պատճենները ուղարկում է մասնակից պետություններին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։