Հոդված 302
Հոդված 302
Տեղեկատվության բացահայտումը
Չխախտելով սույն Կոնվենցիայում նախատեսված վեճերի կարգավորման ընթացակարգերին դիմելու որևէ մասնակից պետության իրավունքը՝ սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի դիտվում որպես մասնակից պետությունից, ի կատարումն սույն Կոնվենցիայով նախատեսված իր պարտավորությունների, տեղեկատվություն տրամադրելու պահանջ, եթե դրա բացահայտումը հակասում է նրա անվտանգության կարևորագույն շահերին: