Հոդված 31
Հոդված 31
Դրոշի պետության պատասխանատվությունը ռազմանավի կամ ոչ առևտրային նպատակներով շահագործվող այլ պետական նավի պատճառած վնասի համար
Դրոշի պետությունը միջազգային պատասխանատվություն է կրում ափամերձ պետությանը պատճառված ցանկացած վնասի կամ կորստի համար, որոնք որևէ ռազմանավի կամ ոչ առևտրային նպատակներով շահագործվող այլ պետական նավի` տարածքային ծովով անցման վերաբերյալ ափամերձ պետության օրենքների ու կանոնների կամ սույն Կոնվենցիայի դրույթների կամ միջազգային իրավունքի այլ նորմերի չպահպանման արդյունք են: