Անցնել բովանդակությանը

Հոդված 312

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 312

Ուղղումներ

1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից 10 տարի անց յուրաքանչյուր մասնակից պետություն կարող է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի անունով գրավոր հաղորդագրություն ուղարկելու միջոցով առաջարկել կոնկրետ ուղղումներ սույն Կոնվենցիայի մեջ, բացառությամբ Շրջանում իրականացվող գործունեությանը վերաբերող ուղղումների, և դիմել այդ առաջարկվող ուղղումները քննարկելու համար խորհրդաժողով գումարելու մասին խնդրանքով: Գլխավոր քարտուղարն այդ հաղորդագրությունը պետք է ուղարկի բոլոր մասնակից պետություններին: Եթե հաղորդագրությունը ուղարկելու օրվանից 12 ամսվա ընթացքում մասնակից պետությունների ոչ պակաս, քան կեսը դրական են արձագանքում այդ խնդրանքին, Գլխավոր քարտուղարը գումարում է խորհրդաժողով:

2. Ուղղումներ մտցնելու վերաբերյալ՝ խորհրդաժողովի ժամանակ կիրառվող` որոշումների ընդունման ընթացակարգը նույնն է, ինչ Ծովային իրավունքի վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության երրորդ խորհրդաժողովի ժամանակ կիրառվող ընթացակարգը, եթե խորհրդաժողովն այլ որոշում չի ընդունում: Այդ խորհրդաժողովը պետք է գործադրի բոլոր ջանքերը կոնսենսուսի միջոցով ցանկացած ուղղման վերաբերյալ համաձայնություն կայացնելու համար, և այդ հարցերով քվեարկությունը չպետք է անցկացվի այնքան ժամանակ, քանի դեռ սպառված չեն կոնսենսուսի հասնելու բոլոր ջանքերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։