Անցնել բովանդակությանը

Հոդված 314

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 314

Բացառապես Շրջանում իրականացվող գործունեության հետ կապված՝ սույն Կոնվենցիայի դրույթների վերաբերյալ ուղղումները

1. Ցանկացած մասնակից պետություն կարող է Մարմնի Գլխավոր քարտուղարի անունով գրավոր հաղորդագրություն ուղարկելու միջոցով ուղղում առաջարկել բացառապես Շրջանում իրականացվող գործունեությանը վերաբերող` սույն Կոնվենցիայի դրույթների վերաբերյալ, ներառյալ 6-րդ Հավելվածի 4-րդ բաժինը: Գլխավոր քարտուղարը պետք է այդ հաղորդագրությունն ուղարկի բոլոր մասնակից պետություններին: Առաջարկվող ուղղումը ենթակա է Ասամբլեայի կողմից հաստատման Խորհրդի կողմից նրա հաստատումից հետո: Այդ մարմիններում մասնակից պետությունների ներկայացուցիչներն իրավասու են քննարկելու և հաստատելու առաջարկվող ուղղումը: Խորհրդի և Ասամբլեայի կողմից հաստատված՝ առաջարկվող ուղղումը համարվում է ընդունված:

2. 1-ին կետին համապատասխան ցանկացած ուղղում ընդունելուց առաջ Խորհուրդը և Ասամբլեան ապահովում են, որ այդ ուղղումը վնաս չպատճառի Շրջանի պաշարների հետախուզման ու շահագործման համակարգին մինչև 155-րդ հոդվածին համապատասխան գումարվող Դիտարկման խորհրդաժողովը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։