Հոդված 34
Հոդված 34
Միջազգային նավագնացության համար օգտագործվող նեղուցներ կազմող ջրերի իրավական կարգավիճակը
1. Միջազգային նավագնացության համար օգտագործվող նեղուցներով անցման` սույն մասում սահմանված ռեժիմն այլ տեսակետներից չի ազդում այդ նեղուցները կազմող ջրերի իրավական կարգավիճակի կամ նեղուցներին սահմանակից պետությունների կողմից այդ ջրերի, դրանց վրայի օդային տարածության, դրանց հատակի և ընդերքի նկատմամբ իրենց ինքնիշխանության կամ իրավազորության իրականացման վրա:
2. Նեղուցներին սահմանակից պետությունների ինքնիշխանությունը կամ իրավազորությունը իրականացվում է սույն մասի և միջազգային իրավունքի այլ նորմերին համապատասխան: