Հոդված 43
Հոդված 43
Նավագնացության սարքավորումներ, անվտանգության միջոցներ ու այլ կատարելագործումներ, ինչպես նաև աղտոտման կանխարգելումը, կրճատումը և վերահսկումը
Նեղուցներն օգտագործող և նեղուցներին սահմանակից պետությունները պետք է համաձայնագրի հիման վրա համագործակցեն.
ա) նեղուցում նավագնացության անհրաժեշտ սարքավորումներ և անվտանգության միջոցներ տեղադրելու և դրանք սարքին վիճակում պահելու կամ միջազգային նավագնացությանն օժանդակող այլ միջոցների կատարելագործման, և
բ) նավերից աղտոտման կանխարգելման, կրճատման և վերահսկման հարցում: