Հոդված 56
Հոդված 56
Ափամերձ պետության իրավունքները, իրավազորությունը և պարտականությունները բացառիկ տնտեսական գոտում
1. Բացառիկ տնտեսական գոտում ափամերձ պետությունն ունի`
ա) ինքնիշխան իրավունքներ` հետախուզելու, շահագործելու, պահպանելու և կառավարելու ինչպես կենդանի, այնպես էլ անկենդան բնական պաշարները ծովի հատակը ծածկող ջրերում, ծովի հատակին և նրա ընդերքում, ինչպես նաև նշված գոտու տնտեսական հետախուզման և շահագործման հետ կապված գործունեության այլ տեսակների նկատմամբ, ինչպիսիք են ջրի, հոսանքների և քամու օգտագործման միջոցով էներգիայի արտադրությունը,
բ) սույն Կոնվենցիայի համապատասխան դրույթներում նախատեսված իրավազորություն.
i) արհեստական կղզիների, սարքերի ու կառույցների ստեղծման և օգտագործման,
ii) ծովային գիտական հետազոտությունների,
iii) ծովային միջավայրի պաշտպանության ու պահպանման նկատմամբ,
գ) սույն Կոնվենցիայով նախատեսված այլ իրավունքներ ու պարտականություններ:
2. Բացառիկ տնտեսական գոտում սույն Կոնվենցիայով նախատեսված իր իրավունքներն ու պարտականություններն իրականացնելիս ափամերձ պետությունը պետք է պատշաճ կերպով հաշվի առնի այլ պետությունների իրավունքներն ու պարտականությունները և գործի սույն Կոնվենցիայով նախատեսված կարգով:
3. Ծովի հատակի և նրա ընդերքի վերաբերյալ սույն հոդվածում ամրագրված իրավունքները պետք է իրականացվեն 6-րդ մասին համապատասխան: