Անցնել բովանդակությանը

Հոդված 58

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 58

Մյուս պետությունների իրավունքները և պարտականությունները բացառիկ տնտեսական գոտում

1. Սույն Կոնվենցիայի համապատասխան դրույթները պահպանելու պայմանով` ինչպես ափամերձ, այնպես էլ դեպի ծով ելք չունեցող բոլոր պետությունները բացառիկ տնտեսական գոտում օգտվում են 87-րդ հոդվածում նշված նավագնացության և թռիչքների, ստորջրյա մալուխների ու խողովակաշարերի անցկացման ազատություններից և այդ ազատություններին վերաբերող` ծովի օգտագործման միջազգային իրավունքի տեսակետից իրավաչափ համարվող այլ տեսակներից, որոնք կապված են նավերի, օդանավերի և ստորջրյա մալուխների ու խողովակաշարերի շահագործման հետ և համատեղելի են սույն Կոնվենցիայի այլ դրույթների հետ:

2. 88-115-րդ հոդվածները և միջազգային իրավունքի այլ համապատասխան նորմերը բացառիկ տնտեսական գոտու նկատմամբ կիրառվում են այնքանով, որքանով դրանք անհամատեղելի չեն սույն մասի հետ:

3. Բացառիկ տնտեսական գոտում սույն Կոնվենցիայով նախատեսված իրենց իրավունքներն ու պարտականություններն իրականացնելիս պետությունները պետք է պատշաճ կերպով հաշվի առնեն ափամերձ պետության իարվունքներն ու պարտականությունները և պահպանեն ափամերձ պետության կողմից սույն Կոնվենցիայի դրույթներին և միջազգային իրավունքի այլ նորմերին համապատասխան ընդունված օրենքներն ու կանոնները այնքանով, որքանով դրանք անհամատեղելի չեն սույն մասի հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։