Հոդված 6
Հոդված 6
Խութեր
Ատոլների վրա գտնվող կղզիների կամ խութերով շրջապատված կղզիների պարագայում տարածքային ծովի լայնությունը հաշվարկելու համար ելակետային գիծ է համարվում դեպի ծովն ուղղված խութերի գիծը առավելագույն տեղատվության ժամանակ, ինչպես դա ափամերձ պետության կողմից պաշտոնապես ճանաչված ծովային քարտեզների վրա պատկերված է համապատասխան նշանի ձևով: