Հոդված 61
Հոդված 61
Կենդանի պաշարների պահպանումը
1. Ափամերձ պետությունը սահմանում է իր բացառիկ տնտեսական գոտում կենդանի պաշարների թույլատրելի որսաքանակը:
2. Ափամերձ պետությունը, հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած ավելի հավաստի գիտական տվյալները, պահպանմանն ու կառավարմանը ուղղված պատշաճ միջոցներով պետք է ապահովի, որ կենդանի պաշարները բացառիկ տնտեսական գոտում չափազանց մեծ շահագործման արդյունքում չենթարկվեն վտանգի: Ափամերձ պետությունը և իրավասու միջազգային կազմակերպությունները, ինչպես ենթատարածաշրջանային, տարածաշրջանային, այնպես էլ համընդհանուր, պետք է համագործակցեն ադ նպատակին հասնելու համար:
3. Այդ միջոցներն ուղղված են նաև որսի ենթակա տեսակների պոպուլյացիաները այն մակարդակին կամ մինչև այն մակարդակը պահելուն կամ վերականգնելուն, երբ կարող է ապահովվել առավելագույն կայուն որսաքանակը, որը որոշվում է՝ հաշվի առնելով համապատասխան բնապահպանական և տնտեսական գործոնները, ներառյալ ափամերձ ձկնորսական համայնքների տնտեսական կարիքները և զարգացող պետությունների հատուկ պահանջմունքները, ինչպես նաև ձկնորսության մեթոդները, պաշարների փոխկախվածությունը և բոլոր պետությունների համար հանձնարարական հանդիսացող ցանկացած միջազգային նվազագույն չափանիշը՝ ինչպես ենթատարածաշրջանային, տարածաշրջանային, այնպես էլ համընդհանուր:
4. Ձեռնարկելով այդպիսի միջոցներ` մերձափնյա պետությունը պետք է հաշվի առնի որսի ենթակա տեսակների հետ զուգորդված կամ դրանցից կախված տեսակների համար հետևանքները՝ այդ զուգորդված կամ կախյալ տեսակների պոպուլյացիաները այն մակարդակից բարձր պահելու կամ վերականգնելու նպատակով, որի վրա նրանց վերարտադրությունը կարող է լուրջ վտանգի ենթարկվել:
5. Առկա գիտական տեղեկատվության, որսաքանակի և որսաջանքերի վերաբերյալ վիճակագրական տվյալների և ձկան պաշարների պահպանմանը վերաբերող այլ տվյալների փոխանցումը և փոխանակումը պետք է իրականացվի կանոնավոր կերպով՝ ինչպես ենթատարածաշրջանային, տարածաշրջանային, այնպես էլ համընդհանուր իրավասու միջազգային կազմակերպությունների միջոցով և բոլոր շահագրգիռ պետությունների մասնակցությամբ, ներառյալ այն պետությունները, որոնց քաղաքացիներին թույլատրվում է զբաղվել ձկնորսությամբ բացառիկ տնտեսական գոտում: