Հոդված 67
Հոդված 67
Կատադրոմ տեսակներ
1. Այն ափամերձ պետությունը, որի ջրերում կատադրոմ տեսակների պաշարները անցկացնում են իրենց կենսաշրջանի մեծ մասը, պատասխանատվություն է կրում այդ պաշարների կառավարման համար և միգրացիա կատարող ձկան համար ապահովում է այդ ջրեր մուտքն ու ելքը:
2. Կատադրոմ տեսակների պաշարների որսը պետք է արվի միայն բացառիկ տնտեսական գոտիների արտաքին սահմաններից դեպի ափ գտնվող ջրերում: Երբ որսն արվում է բացառիկ տնտեսական գոտիներում, նրա վրա տարածվում է սույն հոդվածի և այդ գոտիներում ձկնորսությանը վերաբերող՝ սույն Կոնվենցիայի այլ դրույթների գործողությունը:
3. Այն դեպքում, երբ կատադրոմ տեսակների պաշարները միգրացիա են կատարում այլ պետության բացառիկ տնտեսական գոտիով, անկախ դրանից` խոսքը գնում է նորածին մանրաձկան, թե հասուն ձկան մասին, այդ պաշարների կառավարումը, ներառյալ դրանց որսը, պետք է կարգավորվի 1-ին կետում նշված պետության և այլ շահագրգիռ պետության միջև կնքված համաձայնագրով: Այդպիսի համաձայնագիրը պետք է ապահովի այդ պաշարների ռացիոնալ կառավարումը և հաշվի առնի այդ պաշարների պահպանման հարցում 1-ին կետում նշված պետության պարտականությունները: