Հոդված 75
Հոդված 75
Քարտեզներ և աշխարհագրական կոորդինատների ցանկեր
1. Սույն մասի դրույթները պահպանելու պայմանով` բացառիկ տնտեսական գոտու արտաքին սահմանների գծերը և 74-րդ հոդվածին համապատասխան անցկացված սահմանազատման գծերը նշվում են այնպիսի մասշտաբի կամ մասշտաբների քարտեզների վրա, որոնք պիտանի են դրանց տեղադրությունը ճիշտ որոշելու համար: Անհրաժեշտության դեպքում այդ արտաքին սահմանների գծերը կամ սահմանազատման գծերը կարող են փոխարինվել կետերի աշխարհագրական կոորդինատների ցանկով` հիմնական ելակետային երկրաբաշխական տվյալների նշումով:
2. Ափամերձ պետությունը պետք է պատշաճ կերպով հրապարակի այդպիսի քարտեզները կամ աշխարհագարական կոորդինատների ցանկերը և յուրաքանչյուր քարտեզի կամ յուրաքանչյուր ցանկի պատճենն ի պահ հանձնի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:
Մաս 6
Մայրցամաքային ելուստ